Վրաստանը կշարունակի համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ չնայած զորավարժությունների հետաձգմանը։
Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
«Վրաստանի պաշտպանության նախարարությունը ցավում է վրաց-ամերիկյան զորավարժությունների անորոշ ժամկետով հետաձգման համար:
Վրաստանը կշարունակի համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ չնայած զորավարժությունների հետաձգմանը»,–ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ-ը հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զnրավարժությունները։