«Ամերիկյան համալսարանը ՀԿ-ների ճնշման ներքո չեղարկել է Սփեյսիի հետ հանդիպումը»․ «Ոսկե Ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սփեյսիի հետ Ամերիկյան համալսարանում նախատեսված հանդիպումը  չեղարկվել է։

«Հանդիպում ենք նույն օրը՝ 15:00, Կինոյի տանը, իսկ տարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից Սփեյսիի հետ հանդիպման չեղարկումը հիշեցրեց վերջերս տեղի ունեցած 6 րոպեանոց հոտնկայս ծափահարությունները Տիմոն Աթենացու շեքսպիրյան մոնոլոգից հետո, ուշադրություն՝ Օքսֆորդի համալսարանում»,- գրել է Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ հանրահայտ դերասանի դեմ մոտ մեկ տասնյակ տարբեր դրվագներով մեղադրանքներ էին ներկայացվել Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Խոսքը հիմնականում սեռական ոտնձգության դեպքերի մասին է։




Լրահոս