Ռուսաստանի ըմբիշները չեն մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի (FSBR) գործկոմի նիստում ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց հավաքականների մարզիչներն ու Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած ըմբիշները համատեղ որոշում են կայացրել չմասնակցել Օլիմպիական խաղերին, հայտնում է կառուցի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանից ուղեգիր նվաճած 16 ըմբիշներից միայն 10-ին թույլատրել մասնակցելու Օլիմպիական խաղերին: Ի դեպ, ցուցակից դուրս մնացած ըմբիշները հավաքականների առաջատաարներից էին:

«Ֆեդերացիան, հավաքականների մարզիկներն ու մարզիչները տեղի չեն տա քաղաքական գործիչների պահանջներին և թույլ չեն տա կոտրել ռուսաստանյան թիմերի ոգին։ Մենք չենք ընդունում ոչ մարզական ընտրության սկզբունքը, որով առաջնորդվում է Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ձևավորելով մասնակցության իրավունք ստացած մարզիկների ցուցակը։ Դրա նպատակը մեր թիմի միասնության սկզբունքի խաթարումն է»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում գործող օլիմպիական չեմպիոնը ռուսաստանցի Մուսա Եվլոևն է, որը Տոկիոյում եզրափակիչ գոտեմարտում հաղթել էր Ռիո-2016-ի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին:




Լրահոս