Օրերս իրավապահները կալանավորեցին եւ տնային կալանքի տարան Արաբկիր թաղապետ Արամ Ազատյանին:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ վարույթ է նախաձեռնվել և իրականացվում է քննություն ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հատկանիշներով։
արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց, որոնց մեջ են նաեւ թաղապետ Արամ Ազատյանը:
Եւ այս իրավիճակում հարց է առաջանում օրինակ Սեյրան Մեջլումյանը ինչպես է ազատության մեջ, երբ նա Երևանի նախկին քաղաքապետի օգնականն էր և Երևանի քաղաքապետի՝ 2022 թվականի մարտի 30-ի 1203-Լ որոշման հավելվածի 5-րդ գլխի իրավակարգավորումների համաձայն` չունենալով Երևանի քաղաքապետի որոշումների նախագծերի նախապատրաստման, ինչպես նաև իրավասու ստորաբաժանմանն այդպիսի հանձնարարական (հրահանգ) տալու իրավասություն, նպատակ ունենալով քաղաքացի Արմեն Բաղդասարյանին տրամադրվելիք համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը կազմակերպել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող վաճառքի գներով, օգտագործելով Երևանի քաղաքապետի օգնականը լինելու հանգամանքով պայմանավորված ազդեցությունը և պաշտոնից բխող հեղինակությունը, 2022 թվականի ապրիլ-հունիսն ընկած ժամանակահատվածում ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Դալլաքյանին և նույն վարչության կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին տվել է բանավոր հրահանգներ` քաղաքացի Արմեն Բաղդասարյանի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ներկայացված` ինքնակամ շինությունների օրինականացման մասին երկու դիմումներին իրավական ակտերի շրջանցմամբ ընթացք տալու վերաբերյալ:
Նրան այս արարքի համար մեղադրանք են առաջդրել ու քրեական գործը այս պահին հակակոռուպցիոն դատարանում է, սակայն ուշագրավն այն է, որ չնայած Մեջլումյանը անցնում է քրեական գործով, մեղադրյալի կարգավիճակ ունի, ու այս իրավիճակին զուգահեռ բավականին բարձր պաշտոնի է նշանակվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում:
Այս պատկերը խիստ կասկածների տեղիք տալիս, որ իրավապահները քաղաքային իշխանության պաշտոնատար անձանցից շատերին ազատ են թողնում ու դեռ նոր պաշտոնների նշանակում, իսկ ոմանց էլ կալանքի են տանում:
Քնար Մանուկյան