ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր են ներկա գտնվել Սոֆի Դևոյանի 75-ամյակի միջոցառմանը և ինչպես են դիմավոր Աննա Հակոբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով Հայաստանի պարի պետական անսամբլի համերգային երեկոն:

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սոֆի Դևոյանը նշում էր ծննդյան 75-ամյակը:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:

Հյուր է եղել նաև ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, նրա մայրը և աղջիկը՝ Արփին:

Միջոցառման հաղորդավարուհիններն են եղել իր հարսը՝ երգչուհի Զարուհի Բաբայանը և դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:

Միջոցառումից հետո Լուիզա Ղամբարյանը և Զարուհի Բաբայանը ողջագուրվեցին Աննա Հակոբյանի հետ:

Աննա Հակոբյանը ցանկացավ գրկել նաև Սոֆի Դևոյանին, սակայն կարծես թե նա ետ քաշվեց:




Լրահոս