ԱՄՆ ՄԶԳ-ն 2,4 մլն դոլար կտրամադրի ՀՀ-ին քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացման համար: Այս մասին իր ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։
«Այս պահին հայտարարում եմ ևս 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին, որը կօգնի ամրապնդելու իրավական դաշտը, որպեսզի տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ պաշտպանված լինեն քաղաքացիների անձնական տվյալները, և որպեսզի երաշխավորված լինեն քաղաքացիների, մարդու իրավունքները»,-հայտարարել է նա: