ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր Հաճնում ԱԱԾ նախկին աշխատակցի են դանակահարել․ ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրել էր, որ հուլիսի 6-ին դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Չարենցի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են արնանման հետքեր և դանակ: Մինչ ոստիկանների ու պարեկների՝ դեպքի վայր ժամանելը, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ևս ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկնաններն ու պարեկները տեղում պարզել են, որ քաղաքացին նշված հասցեից է տեղափոխվել հիվանդանոց և նա Նոր Հաճնի բնակիչ 64-ամյա Վահան Հ.-ն է, որը, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ԱԱԾ նախկին աշխատակից է:

Դանակահարողը Նոր Հաճնի բնակիչ 31-ամյա Հարություն Դ.-ն է, ով հաշվառված է «ԱրՄեդ» հոգեբուժական և նարկոլոգիական ռեգիստրում: Ի դեպ, երբ ոստիկանները նրան փորձել են ձերբակալել, նա դիմադրություն է ցույց տվել, հարվածել է ոստիկաններից մեկին։

Ինչևէ, հաջողվել է նրան ձերբակալել եւ դատարանի որոշմամբ՝ նա արդեն կալանավորված է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս