Այսօր մեկնարկում է ԱԺ արտահերթ նստաշրջանը:
Օրակարգում 13 հարց է լինելու՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը հնարավորություն է տալիս Արցախի ԱԱԾ այն աշխատակիցներին, որոնք կընդունեն ՀՀ քաղաքացիություն, աշխատանքի անցնել Հայաստանի ԱԱԾ-ում:Օրակարգում լինելու է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց օրենքի նախագիծը, որով Հայաստանում կթույլատրվի հղիության ընդհատումը դեղորայքով՝ ամբուլատոր կամ հիվանդանոցային պայմաններում, սեռաբջիջը կարող են նվիրատվություն կատարել, արտահանել, ներմուծել, իսկ սուրոգատ կնոջ համար նախատեսված տարիքը կբարձրացվի։
Խորհրդարանը արտահերթ նստաշրջանին նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կինտրի, թեկնածուները երկուսն են Վաղարշ Աղաբեկյանը եւ Նարինե Ավետիսյանը: