Հունիսի 12-ին՝ Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի բակում թեժ էր։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ ահա Ազգային ժողովում պատասխանում էին պատգամավորների հարցերին: Արդյունքում՝ մթնոլորտը թեժացավ, ու պատգամավորները սկսեցին վիրավորել միմյանց ու այդ ժամանակ ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանը մեջքից հարվածում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։
Այսօր Ազգային ժողովում Կարեն Սարուխանյանին հարց ուղղեցինք, թե ինչու նա հարվածեց Սեյրան Օհանյանին, չամաչեց, որ հարվածում է տարիքով ավագ հայկական բանակի գեներալի, ի պատասխան՝ Սարուխանյանը նշեց, թե որեւէ մեկի չի հարվածել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան