![](https://armlur.am/wp-content/uploads/2024/07/451228198_882813177214132_3940395748943747231_n.jpg)
Դեսպան Քվինը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիաննա Գասպարյանը փոխըմբռնման նոր հուշագիր ստորագրեցին՝ Կապանի «Ամերիկյան անկյան» հետ շարունակական համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
«Ամերիկյան անկյունները» համայնքային մակարդակում նորարարական մոտեցումներով ներկայացնում են ամերիկյան մշակույթը, աջակցում երիտասարդներին՝ նոր հմտությունների ձեռք բերման և անգլերենի իմացության բարելավման հարցերում։