Խաղաղության համաձայնագրին հասնելու համար Հայաստանից և Ադրբեջանից պահանջվում են բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ․ Միլլեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու Ադրբեջանն անհավանական առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ են անցել բանակցություններում, բայց խաղաղության համաձայնագրին հասնելու համար կողմերից պահանջվում են որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մեծ նշանակություն կունենա այդ երկրների և տարածաշրջանի խաղաղության, կայունության, անվտանգության համար: Համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմերից պահանջում է կատարել որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ։ », – նշել է Միլլերը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է երկու երկրներին առաջ մղել՝ լուծելու վերջնական տարաձայնություններն ու հասնելու համաձայնության։




Լրահոս