Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում գործունեություն ծավալած սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն պայմանագրով հատկացված տարածքից դուրս գտնվող գյուղնշանակության հողն օգտագործում է արդյունահանման նպատակով:
Հունիսի 26-ին ստուգման նպատակով իրավապահներն այցելել են Պեմզաշեն: Այցելության պահին քարհանքում աշխատում էր քարհատ մեքենա և կար «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար:
Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հատկացված մոտ 4,5 հեկտար տարածքից դուրս իրականացնում է արդյունաբերական գործունեություն` առանց գործառնական նշանակության փոփոխման ու առանց թույլտվության, և թափոնները լցնում է դրա համար չնախատեսված վայրում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: