ՖՈՏՈ․ Երեւանի մամուլի ակումբի 29-ամյակի առթիվ լրագրողներ պարգևատրվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականին հուլիսի 18-ին լրանում է Երեւանի մամուլի ակումբի 29-ամյակը։

Հիմնադրվել է 1995 թվականին` դառնալով լրագրողների առաջին մասնագիտական միավորումը հետխորհրդային Հայաստանում: ԵՄԱ-ն եկամուտ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է լրագրողների, հրատարակիչների, ԶԼՄ-ների ղեկավարների և փորձագետների՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից:

Երեւանի մամուլի ակումբի հիմնական նպատակն է աջակցել ազատ, անկախ և որակյալ ԶԼՄ-ների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը և ժողովրդավարական բարեփոխումներին:

Երևանի մամուլի ակումբի 29-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում պարգևատրվեցին «Հետք» ինտերնետային թերթի լրագրող Տիրայր Մուրադյանը, Ինֆոքոմ լրատվամիջոցի լրագրող Հայարփի Բաղդասարյանը, ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսության լրագրող Արշալույս Մղդեսյանը՝ լրագրողական էթիկայի սկզբունքներին հավատարմության համար:

Երևանի մամուլի ակումբի 29-ամյակին նվիրված ցերեկույթին ներկա էին ՀՀ-ում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը,Երեւանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան,
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։




Լրահոս