ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ արձանագրված միջադեպի մասին: Նա ասաց, որ ինքը հեռախոսով զրուցելիս է եղել, երբ ձայներ է լսել, շրջվել ու տեսել է արդեն ոչ թե ծեծկռտուք, այլ քաշքշոց: «Քաշքշոցը տեսա, մոտեցա, բաժանեցի նրանց, հետո Սիլվային փորձեցի հանգստացնել»,-ասաց Սարգսյանը: Վերջինս նաեւ գնահատեց կատարվածը. «Որպես տղամարդ` կարծում եմ, որ չի կարելի կնոջ վրա ձեռք բարձրացնել: Թեեւ ես խփել չեմ տեսել, այլ երբ աղմուկին շուռ եկա, քաշքշոց էր, փորձեցի բաժանել` Մենուա Հարությունյանի հետ միասին»: Սարգսյանն ասաց նաեւ, որ ցանկացած արարք պետք է իր գնահատականը ստանա:
Նկատենք, որ նույն Սամվել Սարգսյանը երեկ «ՀԺ»-ին ասել էր, որ «ծնկով խփելու պահը չեմ տեսել, ես տեսա, որ ձեռքով ապտակեց, ու հասա»: Այսինքն` Սուրեն Խաչատրյանի վախից պատգամավորները կամաց-կամաց իրենց դեռեւս ցուցմունքի չվերածված հայտարարությունը կարգավորում են, որ քննչական մարմիններում մանեւրելու տեղ ունենան: Հիշեցնենք, որ թեեւ տիկնոջը ծեծի ենթարկելու առթիվ քրեական գործ է հարուցվել, այնուամենայնիվ, Սյունիքի մարզպետը դեռ շարունակում է պաշտոնավարել:
ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ՉԻ ՍԱԶՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ