Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման համար։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։Ուկրաինայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները հուլիսի 19-ին այդ նպատակով շրջանակային համաձայնագիր են ստորագրել։Բրիտանա-ուկրաինական շրջանակային համաձայնագիրը կոչված է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինայի պաշտպանունակության ուժեղացման համար, մասնավորապես՝ ժամանակակից սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ պաշտպանության այլ միջոցների գնում ՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։