Ո՞վ է Ոստիկանության Կոտայքի բաժին ներխուժած քաղաքացին․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 20-ին՝ 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրա մի քաղաքացի:

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Ոստիկանության Կոտայքի բաժին ներխուժածը Իրաքի քաղաքացի է։

Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։

Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։ Ավելի վաղ հայտնել էինք միջադեպի մասին։

Քնար Մանուկյան




Լրահոս