Այսօր Կետերի ու դելֆինների պաշտպանության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 23-ին նշվում է ամենաբարի տոներից մեկը՝ Կետերի ու դելֆինների պաշտպանության միջազգային օրը: Տոնն սկսել է նշվել 1986 թվականից, երբ Կետորսության միջազգային հանձնաժողովն արգելեց կետերի ու դելֆինների որսն ու արդյունահանումը:

Արգելքը գործում է նաև հիմա, և ամբողջ աշխարհում կետերի հետապնդումը, որսը, ինչպես նաև նրանց մսի առևտուրն արգելված է: Այսօր տոնում են ոչ միայն կետերի, այլև ծովային բոլոր կաթնասունների օրը:




Լրահոս