ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՇ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ին Իջեւանի քաղաքապետ ընտրված ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանին հաղթանակի կապակցությամբ դեռեւս չեն շնորհավորել ո՛չ նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը, ո՛չ Տավուշի մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանը, ո՛չ մարզպետարանի ինտերնետային կայքը, ո՛չ էլ Վարուժան Ներսիսյանի փաստացի սեփականությունը հանդիսացող տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունը: Իջեւանի նորընտիր քաղաքապետին հանրապետականներից շնորհավորել է միայն ԱԺ պատգամավոր  Էդուարդ Շարմազանովը:




Լրահոս