Վլադիկավկազ-Վերին Լարս հատվածը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի տարածքում սելավի առաջացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով փակվել է Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը։

«Ժամը 17.20-ից արգելվում է բոլոր ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածում»,– ասված է հաղորդագրությունում։




Լրահոս