Հայտնի է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի մրցավարական անձնակազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի «Ռեալ»-«Ատալանտա» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը:

Շերերին կօգնեն նրա հայրենակիցներ Շտեֆան Դե Ալմեյդան և Յոնաս Էրնին, չորրորդ պաշտոնյան կլինի ուկրաինացի Միկոլա Բալակինը, VAR-ի սենյակում կաշխատի գերմանացի Բաստիան Դանկերտը, նրան կօգնեն շվեյցարացի Ֆեդայի Սանը և իր հայրենակից Քրիստիան Դինկերտը:

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը կանցկացվի օգոստոսի 14-ին Լեհաստանի մայրաքաղաքում:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային» (2-0), իսկ Բերգամոյի «Ատալանտան» Եվրոպայի լիգայի վճռորոշ խաղում առավելության էր հասել Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ (3-0):




Լրահոս