Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ Թեհրանի Իմամ Խոմեյնիի Հուսեյնիայում։

Երդմնակալության արարողությանը ներկա են լինելու երկրի տարբեր պաշտոնյաներ, ճեմարանների և համալսարանների դասախոսներ, գործարարներ, իրանցի նահատակների մի խումբ ընտանիքներ, օտարերկրյա դեսպաններ։ Երդմնակալության արարողությունը լուսաբանվելու է իրանական բազմաթիվ լրատվամիջոցներով:




Լրահոս