Ամեն տարի հուլիսի 29-ին նշվում է Վագրի միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի հուլիսի 29-ին նշվում է Վագրի միջազգային օրը (International Tiger Day), գրում է Calend.ru-ն։

Այս տոնը սահմանվել է 2010 թվականին Սանկտ Պետերբուրգում, «Վագրերի գագաթաժողով» միջազգային համաժողովում՝ նվիրված այս գիշատչի պոպուլյացիայի պահպանման խնդիրներին։

Որպես տոնի նախաձեռնողներ հանդես են եկել 13 պետություններ, որոնք մասնակցել են համաժողովին։ Այդ երկրներում դեռ վագրեր մնացել են։ Միջոցառման ընթացքում մշակվել եւ ընդունվել է վագրի պոպուլյացիայի վերականգնման ծրագիր՝ հաշվարկված 2010-2022 թվականների համար, որի նպատակն է վագրերի թվաքանակի կրկնակի ավելացումը նշված ժամանակամիջոցի համար։

Իսկ Վագրի միջազգային օրվա անցկացման գլխավոր նպատակը լայն հասարակությանը տեղեկացնելն է վագրերի անհետացման ու դրանց պաշտպանության խնդրին։ Եվ այդ օրվան նվիրված՝ տարբեր երկրներում համապատասխան միջոցառումներ են տեղի ունենում՝ թեմատիկ ցուցահանդեսներ, հեռուստահաղորդումներ, էքսկուրսիաներ կենդանաբանական այգիներ, բարեգործական եւ լուսավորչական ակցիաներ եւ այլն։




Լրահոս