Մալաթիայում երիտասարդ աղջկա ու տաքսու վարորդի են դանակահարված տեղափոխել հիվանդանոց. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ին՝ ժամը 22։07-ի սահմաններում, թեժ իրավիճակ է եղել Բաբաջանյան փողոցում։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ընկերոջ կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով «մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխել 29-ամյա երիտասարդ Հ. Ա․-ին։ Ավելին՝ երիտասարդ աղջկան օգնության հասած տաքսու վարորդին եւս դանակահարել են, որին եւս տեղափոխել են հիվանդանոց։

Իրավապահներն արարքը կատարելու կասկածանքով ձերբակալել են 1970 թ-ին ծնված Ս. Ս․-ին։

Քնար Մանուկյան




Լրահոս