Թայվանի շուրջ հնարավոր ռազմական հակամարտությունը կունենա գլոբալ բնույթ․ Բլինքեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թայվանի շուրջ հնարավոր ռազմական հակամարտությունը կունենա հետևանքներ ամբողջ աշխարհում, ուստի կարևոր է պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մանիլայում կայացած մամուլի ասուլիսում «2+2» ձևաչափով հանդիպման արդյունքներով, որին ամերիկյան կողմից մասնակցել է նաև Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, իսկ ֆիլիպինյան կողմից՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությությունների ղեկավարներ Էնրիկե Մանալոն և Ժիլբերտո Թեոդորոն։

«Ամբողջ աշխարհում հասկացողություն կա, որ եթե Թայվանում որևէ ճգնաժամ տեղի ունենա, դրա հետևանքները կազդեն բոլորի վրա և կունենան գլոբալ բնույթ: Կոնտեյներային համաշխարհային փոխադրումների 50%-ն անցնում է Թայվանի նեղուցով, կիսահաղորդիչների արտադրության հզորության 70%-ը կենտրոնացած է Թայվանում։

Այդ իսկ պատճառով մենք բոլորս կենտրոնացած ենք խաղաղության, կայունության և ստատուս քվոյի պահպանման վրա»,- ասել է Բլինքենը։




Լրահոս