Երևանի որոշ փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոլդովական փողոցում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես, Մոլդովական փողոց հ.9/12 հասցեից մինչև Մոլդովական փողոց – Գայի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի և կտեղադրվեն ճանապարհային նշաններ։




Լրահոս