Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտնել է ընկերությանը պատկանող Կապանի բազա տեղամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին:
«Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ 02.08.2024 թ. ժամը 10:50-ի սահմաններում, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը պատկանող Կապանի բազա տեղամասում տեղի է ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար՝ բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում։
Մահացել է ընկերության աշխատակից Արսեն Մաքսիմի Զախարյանը (55տ.)։ Դեպքի մասին անմիջապես իրազեկվել են պատկան մարմինները, հարուցվել է քրեական գործ»,-հայտնում են ընկերությունից։