ArmLur.am-ի խմբագրություն ահազանգում են, որ Երևանի քաղաքապետարանը անտարբերության է մատնել վարչական շրջանները: Ամենուրեք առնետներ են թե՛ փողոցներում, և՛ թե շքամուտքերում, հատկապես Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք վարչական շրջանում, ՀԱԹ-ում, ինչպես նաև Երևանի հենց Կենտրոնում:
Քաղաքացիները նկատել են, թե Երևանի կենտրոնում ինչպես են վազվզում առնետները, որի հարևանությամբ սրճարան է գործում, որտեղ կան նաև մանկահասակ երեխաններ, ինչպես նաև առնետները շենքի վերելակներում են:
ArmLur.am-am-ի հետ զրույցում Երևանի Կենտրոն վարչական շրջանի համատիրության նախագահ Արայիկ Միքայելյանի օգնական Գայանե Դավթյանն ասաց․ «Մենք դեռատիզիացիայի հետ պայմանագրով աշխատում ենք և հայտերի դեպքում իրենք մոտենում են դեղ են դնում, հիմա այս ընթացում էլ փոքր բլոճների համար դեղ են փչում շենքում»:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել այլ մի քանի վարչական շրջաների հետ՝ իրենց շրջանում վիճակին ծանոթանալու համար, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Էմմա Մարտիրոսյան