Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի դեմ հարուցված քրեական գործով որոշում կկայացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի քրեական գործը ավարտական փուլում է ու առաջիկայում նախաքննական մարմինը պետք է որոշում կայացնի նախաքննության ավարտ հայտարարի ու գործը ուղարկի դատարան։

Հավելենք, որ, ըստ ԱԱԾ-ի, «Խաչակիրներ» ռազամահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաեւ Ալբերտ Բազեյանը եւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին: Հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հիշեցնենք,որ այս քրեական գործով մեղադրյալներից մեկը կասկածելի հանգամանքներում վթարից մահացավ։
Armlur.am-ը գրել էր, որ հունիսի 1-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին կյանքից զրկված տղամարդը անցնում էր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը յուրացնելու գործով։

Հունիսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Դավիթ Տերտերյանը իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել դրանք ։Արդյունքում վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ր։ Վթարի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ավտոմեքենան բարձված էր եղել տուֆ քարով, որը ամբողջությամբ թափվել էր։

Վթարի հետեւանքով մահացածը Դավիթ Տերտերյանն էր, որ մեղադրյալի կարգավիճակ ուներ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի դեմ հարուցված իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու քրեական վարույթի շրջանակներում:

Քնար Մանուկյան




Լրահոս