ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գառնու տաճարում տեխնո party է եղել․ դժգոհության ալիք է հասունացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս համացանցում թեժ քննարկումներ են ընթանում Գառնու հեթանոսական տաճարի վերաբերյալ, քանի որ հենց տաճարի բակում կազմակերպվել էր տեխնո ոճով երեկույթ (party)։

Բանն այն է, որ հանրությունը կրկին բաժանվել է 2 մասի․ մի մասը կարծում է, որ այս ամենն ընդամենն ուրախանալու միջոց է, ոչ մի վատ բան չի եղել, իսկ մի մասն էլ կարծում է, որ այս կերպ անարգվում է հայկական հերթական տեսարժան վայրը և սրբապղծություն է կազմակերպվածը։

Նշենք, որ Գառնու հեթանոսական տաճարի տարածքում հաճախ են կազմակերպվում միջոցառումներ, ինչպիսիք են օրինակ հարսանեկան արարողությունները, որոնք ևս քննարկման առարկա են դառնում շատ հաճախ։

Հիշեցնենք նաև, որ Գառնու հեթանոսական տաճարն առաջին անգամ չէ, որ նման թեմայով թեժ քննարկումների կիզակետում է։

Վերը նշված տեխնո ոճով կազմակերպված երեկույթը եղել է նաև անցած տարի։

Այս հարցով ArmLur.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ՝ պարզելու՝ ինչո՞ւ է այդ ամենը կազմակերպվել հենց Գառնու հեթանոսական տաճարի մոտ։

ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

Հարցման պատասխանները ստանալուն պես այն կհրապարակենք։

Աննա Սրապիոնյան




Լրահոս