Հարիսը հիանալի որոշում է կայացրել՝ իր գործընկեր ընտրելով նահանգապետ Թիմ Վալցին․ Բայդեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուսակցության ղեկավարի առաջին կարևոր քայլը փոխնախագահի թեկնածուի ընտրությունն է, և Քամալա Հարիսը հիանալի որոշում է կայացրել՝ իր գործընկեր ընտրելով նահանգապետ Թիմ Վալցին՝ X-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Ես Թիմ Վալցին ճանաչում եմ գրեթե երկու տասնամյակ՝ նախ Կոնգրեսում իր աշխատանքի ընթացքում, իսկ հետո՝ որպես նահանգապետ: Այդ պաշտոնում նա եղել է ուժեղ, սկզբունքային և արդյունավետ առաջնորդ»,- նշել է Բայդենը։

Նրա խոսքով՝ Հարիս-Վալց զույգը կդառնա ԱՄՆ-ի «աշխատավորների և խոշոր միջին խավի հզոր խոսափողը»:

«Նրանք կդառնան մեր անձնական ազատության և մեր ժողովրդավարության ամենաուժեղ պաշտպանները: Եվ կնպաստեն նրան, որ Ամերիկան շարունակի առաջնորդել աշխարհը և խաղալ անփոխարինելի պետության իր դերը։ Ժամանակն է, որ բոլոր դեմոկրատները, և, իհարկե, բոլոր ամերիկացիները, ովքեր նվիրված են աշխարհում Ամերիկայի ազատությանը, ժողովրդավարությանը և առաջնորդությանը, համախմբվեն Հարիս-Վալց զույգի շուրջ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Նա կոչ է արել պաշտպանել ամերիկյան ժողովրդավարությունը։




Լրահոս