Արմավիրի բանտում խառնաշփոթ է սկսվել. ցմահ դատապարտյալը փորձել է վերջ տալ կյանքին. բանտապետը հասել է դեպքի վայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արմավիր ՔԿՀ-ի պատժախցում մեկուսի պահվող ցմահ դատապարտյալ Մկրտիչը երեկ գիշեր կատարել է ինքնասպանության փորձ։ Սակայն բանտի աշխատակիցները նկատել են նրա գործողություններն ու կանխել են։

Ըստ կալանավորների՝ ցմահ դատապարտյալի ինքնազգացողությունը վատացել է ու նրան տեղափոխել են Էջմիածին ԲԿ։

Ի պատասխան ArmLur.am-ի տեղեկությունների՝ ՔԿ լրատվական ծառայությունից հայտնեցին․ «Քրեակատարողական ծառայողների աչալրջության շնորհիվ հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը, օգոստոսի 6-ին՝ ժամը 17։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է այն մասին, որ ցմահ դատապարտյալը կախված է խցի ճաղավանդակից։

Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել հիմնարկի պետը, ղեկավար անձնակազմը և այլ ծառայողներ։ Քրեակատարողական ծառայողներն օպերատիվ կերպով դատապարտյալին ցած են իջեցրել ճաղավանդակից։
Այնուհետև այդ պահին հիմնարկում գտնվող շտապօգնության բրիգադը նրան տեղում ցուցաբերել է առաջին բուժօգնություն և տեղափոխել բժշկական կենտրոն։ Այս ամենը շատ արագ է կազմակերպվել, մեր ծառայողները վայրկյանների ընթացքում հասցրել են փրկել նրա կյանքը»։

Քնար Մանուկյան




Լրահոս