2024-ի հունվար-հուլիս ամիսներին իրականացվել է 404.6 մլն գործարք` 7 տրլն 329.4 մլրդ դրամ արժեքով. ՊԵԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 404.6 մլն գործարք` 7 տրլն 329.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 42 մլն գործարքով կամ 11.6%-ով, իսկ արժեքային` 953.2 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Այդ թվում` միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 377.4 մլն գործարք` 1 տրլն 571.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 34.6 մլն գործարքով կամ 10.1%-ով, իսկ արժեքային` 112.7 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով:

2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 78.9 մլն անկանխիկ գործարք` 485.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 36.6 մլն անկանխիկ գործարքով կամ 86.7%-ով, իսկ արժեքային` 154.2 մլրդ ՀՀ դրամով կամ 46.6%-ով:




Լրահոս