![](https://armlur.am/wp-content/uploads/2024/08/00-ARMENIA-GUARENTEED-DEPARTURE-TOUR-cover-photo.jpg)
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հուլիս ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
Ընթացիկ տարվա հուլիս ամսին Հայաստան այցելել է 237 հազար 603 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 255 հազար 706-ի համեմատ։
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 42%), Վրաստանին (13%) և Իրանին (8%):