Սևանա լճում մոտորանավակն ափից մոտ 2 կմ հեռավորության վրա շրջվել է․ քաղաքացին ինքնուրույն չի կարողացել վերադառնալ ափ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին, ժամը 15:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի ափից մոտ 2 կմ հեռավորության վրա նկատվում է անշարժ նավակ:

Դեպքի վայր է մեկնել Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ մոտորանավակն ափից մոտ 2 կմ հեռավորության վրա շրջվել է. քաղաքացին ինքնուրույն չի կարողանում վերադառնալ ափ։

Փրկարարներն ափ են դուրս բերել Տ. Ս.-ին (ծնված 1998 թ.):




Լրահոս