Երիտասարդները քայլերթ են իրականացնելու՝ երիտասարդության օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, նշվում է երիտասարդության միջազգային օրը։

«Տավուշը հանում հայրենիքի» շարժման աջակից երիտասարդներն այսօր իրականացնելու են մի շարք միջոցառումներ։

Միջոցառման մեկնարկը տրվելու է երիտասարդական քայլերթով՝ Մատենադարանի մոտից, ժամը 18։00-ին։ Երիտասարդները քայլերթով գնալու են դեպի Սուրբ Աննա եկեղեցի՝ երիտասարդական հավաքի։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանում հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամեն երկուշաբթի օրերին Սուրբ Աննա եկեղեցու բակում հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս