Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովը օգոստոսի 12-ին ամփոփել է թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։
Ինչպես տեղեկանում ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ է ներկայացրել յոթ թեկնածու՝
1. Էլմիրա Արսենյան
2. Քնարիկ Առաքելյան
3. Զառա Արամյան
4. Իրինա Շախնազարյան
5. Օֆելյա Ասատրյան
6. Մարգարիտա Մինասյան
7. Նունե Էլմասյան։
Մրցութային գործընթացին միայն կին թեկնածուների մասնակցության հանգամանքը պայմանավորված է«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, համաձայն որի Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից։
Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով մրցութային հանձնաժողովի նիստը կկայանա օգոստոսի 16–ին։
Մրցութային հանձնաժողովի կազմում են Արա Խզմալյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սառա Նալբանդյանը, Սերոբ Խաչատրյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրիգոր Խաչատրյանը։