ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես պիտի ապահովեմ, որ էդ մայթի վրա կանգառ չանեմ, ցեմենտ-ավազ չթափեմ, հետո նոր ոստիկանությունը զբաղվի․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ որում անդրադարձել է իր երեկվա տեսանյութի առնչությամբ արված մեկնաբանություններին։

«Փողոցների և մայթերի տեսանյութի առնչությամբ արված մի քանի մեկնաբանություններ աչքս ծակեցին, հիմնական բովանդակությունը հետևյալն էր, որ մայթերի վրա կանգառ անում են ավտոմեքենաներով, և մայթերի վրա շինաշխատանքներ են անում, մայթը գրավում՝ այն պատճառով, որ ոստիկանությունն իր պարտականությունը չի կատարում։ Այստեղ հայեցակարգային լրջագույն խնդիր կա, իմ տեսանյութի ողջ իմաստը և նպատակն էր ընդգծել հենց այդ հայեցակարգը, այո, ոստիկանությունը իրավակարգի պահպանման գործում ունի շատ կարևոր դերակատարում, բայց եթե ուշադրություն եք դարձրել, ես մի փոքր հակառակ տրամաբանություն էի դրել, հակառակ դեպքում տեսանյութ հրապարակելն իմաստ չէր ունենա․ խնդիրը այն էր, որ իմ ընկալմամբ մենք ինքներս՝ քաղաքացիները, նախ պետք է ապահովեն իրավակարգը, սրանում է տոտալիտար և ժողովրդավարական հասարակության տարբերությունը»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս