ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռամադա» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով աղջիկ է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.amերեկ գրել էր, որ «Ռամադա» հյուրանոցային համալիրի մոտ հնչած կրակոցների գործով կա 5 ձերբակալված անձ, որոնք հանձնվել են քննչական կոմիտեին։ Տեսնենք, թե միջադեպի մասնակիցների մասով կոմիտեն ինչ գործողության կգնա, կտանի կալանքի, թե ոչ։

Իսկ ի՞նչն էր եղել բուն կռվի պատճառը:

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ միջադեպի մասնակիցներից մեկի ընկերուհուն այլ աչքով են նայել, ինչն էլ դարձել է կռվի պատճառ:

Օգոստոսի 8-ին Բուզանդի փողոցի 15 հասցեում գործող «Ռամադա» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, և վիճաբանության մասնակիցները եղել են մի քանի թանկարժեք ավտոմեքենաներով։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանության, ծեծկռտուքի վայր են ժամանել նշված անձինք «BMW», «Porsche», «Toyota» մակնիշի ավտոմեքենաներով, իսկ միջադեպի ընթացքում կռվի մասնակիցներից մի քանիսը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել «BMW»-ներից մեկի ուղևորներին, որի ժամանակ էլ նշված «BMW»-ի ուղևորներից մեկն իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել, որից հետո ծեծկռտուքն էլ ավելի է թեժացել, ու դրանից հետո «Porche» ավտոմեքենայի ուղևորն էլ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակից կրակոց է արձակել ու այդ ժամանակ էլ «BMW» ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները փորձել են դիմել փախուստի, սակայն ծեծկռտուքի մյուս մասնակցիները փողոցում տեղադրված երկաթյա աղբարկղերով հարվածներ են հասցրել և վնասել նշված ավտոմեքենան։

Քնար Մանուկյան




Լրահոս