Տելեգրամյան կայքից պատվիրել էր 20 փաթեթ թմրանյութ, որից 18-ն արդեն տեղադրել էր Աբովյան քաղաքի տարբեր հատվածներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, օգոստոսի 12-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում թմրամիջոց տեղադրելիս ձերբակալել և բաժին են տեղափոխել մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ դեղնականաչավուն զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն մարիխուանա է: Հայտնել է նաև, որ օգոստոսի 11-ին տելեգրամյան կայքից, իրացնելու նպատակով, պատվիրել է 20 փաթեթ թմրանյութ, որից 18 փաթեթն արդեն տեղադրել է Աբովյան քաղաքի տարբեր հատվածներում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ՁՊՎ:




Լրահոս