Հրդեհ՝ Փարաքար գյուղի տներից մեկի տանիքում․ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 13-ին, ժամը 18:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Աճառյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։49-ին, մարվել՝ 19։10-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։




Լրահոս