Ի՞նչ կենսագրություն ունեն հանրային հեռարձակող խորհրդի մրցույթի 3 մասնակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ամենաքննարկված թեմաներից մեկը համարվում է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթը։

ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ ներկայացրել են 7 կանայք՝ տարբեր բնագավառներում աշխատող։

Չնայած այն հանգամանքին, որ մրցույթի համար դիմել են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, «Հանրային ծառայության մասին» օրենքով, այնպես էլ ոլորտային՝ «Տեսալսողական մեդիայի» օրենքով սահմանված են կարգավորումներ՝ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ, որոնք կիրառելի են ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ՝ պետության կողմից հիմնադրված կազմակերպությունների աշխատակիցների նկատմամբ՝ պաշտոնավարման ընթացքում։

Այսինքն նշանակում է, որ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից իրենց պաշտոններին զուգահեռ՝ վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը Հանձնաժողովն անհամատեղելի է գնահատում, ինչպես ԱԺ պատգամավորների դեպքում է: Այս ամենը նշանակում է, որ մրցույթում հաղթած թեկնածուն չի կարողանալու այլ աշխատանք կատարել՝ վճարովի հիմունքներով։

ArmLur.am-ը ներկայացնում է ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ ներկայացրած կանանց կարճ կենսագրությունը։

Այսպիսով, ինչպես արդեն տեղեկացրել էինք, մրցույթի մասնակիցներն են Էլմիրա Արսենյանը, Քնարիկ Առաքելյանը, Զառա Արամյանը, Իրինա Շախնազարյանը, Օֆելյա Ասատրյանը, Մարգարիտա Մինասյանը, Նունե Էլմասյանը։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Մարգարիտա Մինասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի մայրն է։ Մինասյանը հանդիսանում է ««Ցայգ» մարզային հեռուստաընկերություն» ՍՊԸ-ի տնօրենը։ Նշենք, որ մեր տեղեկությունների համաձայն՝ վերջինս հանդիսանում է թափուր պաշտոնի հավակնորդներից մեկը։

Էլմիրա Արսենյանն աշխատել է հանրային հեռուստաընկերությունում։ 1991 թվականին Էլմիրա Արսենյանն Արտավազդ Եղոյանի, Վաչագան Ներսիսյանի, Կարեն Քոչարյանի, Արտակ Արզումանյանի հետ հեղինակել է «3-րդ ալիք» հաղորդաշարը։

Քնարիկ Առաքելյանն, ով մրցույթի մասնակիցների շարքերում երիտասարդ ներկայացուցիչներից մեկն է, իր աշխատանքային գործունեությունը սկսել է «ՊանԱրմենիան» մեդիա գրուպից։ Հոգեբանական գիտությունների թեկնածու է, 13 տարի դասավանդել է, իսկ մեդիա ոլորտում գործունեությունը սկսել է 2012 թվականին որպես պրոդյուսերի օգնական։

Աննա Սրապիոնյան




Լրահոս