Բելգորոդի մարզում իրավիճակը բարդ է ու լարված, հայտարարվել է դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ․ ՌԴ ԱԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Բելգորոդի մարզում դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովին։

«Առաջարկում եմ Բելգորոդի մարզում ստեղծված արտակարգ իրավիճակը դասակարգել որպես դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ և սահմանել արձագանքման դաշնային մակարդակ»,- ասել է նա։

ՌԴ ԱԻ նախարարը նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ բարդ ու լարված։




Լրահոս