Ահազանգ. Քասախ գյուղում աղբամաններ չկան. ինչ է սպասվում առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին ահազանգում են, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում աղբամաններ չկան, ինչը խնդիր է առաջացնում տեղի բնակիչների համար:

ArmLur.am-ի հետ զրույցում բնակիչները բողոքում են, որ դիմում են մարզպետարան ու համայնքապետարան, բայց այդպես էլ հարցին լուծում չի տրվում։

Բնակիչների խոսքով՝ գյուղն ավելի շատ ավան է, հետևաբար դա մեծ խնդիր է: «Այսինքն սեփական տներ չեն, որ պարկերով դնեն աղբատար մեքենան ու գան, տանեն։ Էդ շենքերի բնակիչներն էդքանն ուր բերեն դնեն, որ տանեն։ Մեծ աղբամաններից են պետք»։

ArmLur.am-ը կապ հաստատեց Քասախ բնակավայրի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ՝ հասկանալու, թե ինչն է նման իրավիաճկի պատճառը, և ինչ է արվում խնդրի լուծման համար։ Վերջինս ասաց, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստի ժամանակ այս հարցը տվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին:

«Նաիրի համայնքի երկու գյուղում՝ Պռոշյան և Քասախ, աղբամաններ չկան տեղադրված, խնդիրը նրանում է, որ մենք այդպես ենք ժառանգել խնդիրը: Հիմա աղբահանությունն իրականացնում ենք երկու վարձակալած մեքենայով»:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ առաջիկայում ծրագրերի շրջանակներում, եթե Քասախում աղբատար մեքենաներ լինեն, և լինեն նաև դրանց համապատասխան աղբամաններ, արդեն սպասարկումը կապահովվի:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս