ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության մրցույթի արդյունքներն ամփոփվել են. ինչեր կգործեն տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական գույքի կառավարման կոմիտեն ամփոփել է Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները։

Կոմիտեից հայտնում են, որ հաղթող է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։

Նախատեսվում է երկու տարում իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։ Տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Գործելու են ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքվել է հաշտության համաձայնություն: Համաձայնությունը նույն օրը մուտք է արվել Վարչական դատարան:




Լրահոս