ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ըմբիշ Սեյրան Կիրակոսյանը ժամանակից շուտ պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ հունահռոմեական ոճի ըմբիշ Սեյրան Կիրակոսյանը մեկնարկային գոտհեմարտում ժամանակից շուտ պարտության է մատնել ադրբեջանցի Աբդուլ Հասանովին:

Կիրակոսյանը Եվրոպայի պատանեկան առաջնության գործող փոխչեմպիոն է։

Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 19-25-ը, առաջնությանը կմասնակցի ըդհանուր 576 ըմբիշ։

Տեսանյութն՝ այստեղ




Լրահոս