Դերասանուհի Լիա Զախարյանն ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա սրճարանում ըմպում է սուրճ և ընթերցում գիրք:
Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Հիմա շատ մեծ ոգևորվածությամբ կարդում եմ «Ուրախության գիրքը»։ Դալայ Լամայի ու արքեպիսկոպոս Տուտուի հրաշալի գիրք, որտեղ նրանք կիսում են իրենց իմաստությունը, հույսի և սիրո կղզի է»:
Հիշեցնենք, որ Լիա Զախարյանը հանդես է եկել մի շարք ռեյտինգային նախագծերում, որտեղից էլ ձեռք է բերել մեծ ճանաչվածություն:
Էմմա Մարտիրոսյան