ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ ղեկավարությունն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանավորվածությունը՝ Սյունիքի մասով. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի համար դժվար է հասկանալը, թե ինչու է Երևանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը: Այս մասին Ռուսաստանի առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի հաղորդակցություններին, ապա, ցավոք, Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանավորվածությունը, որի ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։ Դժվար է հասկանալ՝ ինչն է այս մոտեցման հիմքում»,- ասել է Լավրովը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս