Ղրղզստանում սելավահոսքերից ջրածածկ է եղել 500 տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրղզստանի առողջարանային Իսիկ Կուլի շրջանում սելավահոսքերը հեղեղել են շուրջ 500 տուն, մի շարք հյուրանոցներ և հանգստյան տներ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

«Իսիկ Կուլի շրջանում սելավահոսքերի հետևանքով վնասվել է 497 բնակելի շենք, 3 սոցիալական հաստատություն և հանգստի գոտիներ»,- ասվում է Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ սելավների հետևանքները վերացնելու վրա աշխատում է 1048 մարդ և 77 միավոր տեխնիկա:

Օգոստոսի 18-ի երեկոյան սելավահոսքերը լցվել են Բուլան Սոգոտու, Կորումդու, Տեմիրովկա գյուղեր և «Իսիկ Կուլ-Ավրորա» առողջարանի շրջան:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տարեսկզբից Ղրղզստանում տեղի է ունեցել սելավահոսքերով պայմանավորված ավելի քան 300 հեղեղում։ Տարերքի հարվածից զոհվել է 22 մարդ, վնասը գերազանցել է 4,7 միլիոն դոլարը։




Լրահոս