ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ ՀԱԿԱՌԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ՀՅԴ խմբակցության կողմից հրատապ ճանաչված ու արտահերթ կարգով քննարկված «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը սկանդալային պատկեր է ունեցել. թեեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը քվեարկությունից առաջ ԱԺ դահլիճում հայտարարեց, որ կոալիցիան չի մասնակցում այդ նախագծի քվեարկությանը, այնուահանդերձ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «կողմ» է քվեարկել դրան:
Սակայն Զոհրաբյանը խորհուրդ տվեց իր քայլի մեջ արտառոց փաստեր չփնտրել: Նա, հղում անելով Ս.Սարգսյանի նախընտրական, ինչպես նաեւ կառավարության ծրագրերին, կոալիցիոն հուշագրին, ասաց. «Դրանցում նախատեսված է աղքատության շեմ ճանաչել կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ նվազագույն սպառողական զամբյուղն ու սոցիալական քաղաքականությունն իրականացնել` ելնելով այդ սկզբունքից, այդ թվում բարձրացնել նաեւ նվազագույն աշխատավարձը»: Զոհրաբյանը նաեւ նշեց, թե կարելի էր առաջին ընթերցմամբ ընդունել ՀՅԴ նախագիծը, այնուհետեւ, ելնելով բյուջեի առկա հնարավորություններից, փորձել լուծել խնդիրը:




Լրահոս