ՀԱՊԿ-ում լարված են անվանել Անդրկովկասում տիրող իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ-ում կարծում են, որ Անդրկովկասում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, քանի որ Արևմուտքը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։

«Իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում մնում է ոչ պակաս բարդ։ Հատուկ մտահոգություն է առաջացնում հակասությունների բարձր մակարդակը, որն առաջին հերթին պայմանավորված է չկարգավորված տարածքային խնդիրներով, ինչպես նաև Անդրկովկասում իր ազդեցությունը մեծացնելու՝ Արևմուտքի ցանկությամբ», – ասել է Սերդյուկովը։

Ըստ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում նույնպես բարձր մակարդակով պահպանվում են վտանգներն ու մարտահրավերները՝ կապված միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, զենքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տարածման հետ, որոնք հիմնական վտանգ են ներկայացնում կազմակերպության անդամ երկրներում կայունության համար:




Լրահոս